
մեր թիմը

Անդրանիկ Բրբերյան
composer, conductor
նախագահ
Ծնվել է 1994 թ.-ին, օգոստոսի 15-ին Երևանում:
2001-ից 2008 թ. սովորել է ջութակ և դաշնամուր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 2012 թ.-ին սկսել է
ուսանել կոմպոզիցիա պրոֆ. Արամ Սաթյանի մոտ, և օպերային և սիմֆոնիկ դիրիժորություն պրոֆ. Ռուբեն Ասատրյանի մոտ ` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և 2016 թ.-ին երկու բաժիններից ստացել բակալավրի աստիճան :
2013 թ-ից մինչ օրս համագործակցում է «Sharm Pictures»-ի հետ որպես կոմպոզիտոր և գործիքավորող: 2016 թ.-ին նա աշխատել է մի շարք ֆիլմերի վրա որպես կոմպոզիտոր,երաժշտական ձևավորող ինչպիսիք են. Վիգեն Չալդրանյանի «Alter Ego», Վահե Յանի «Roots», Մհեր Մկրտչյանի "The Line" և "The Line 2. 25 Years Later"
Նաև աշխատել է կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի երաժշտության վրա: 2015 թ.-ից մինչ օրս Բերբերյանը ''Quartertone'' կազմակերպության նախագահն է և համահիմնադիրը:
Ներկայումս նա սովորում է կոմպոզիցիա Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մագիստրոսի աստիճան ստանալու համար:

Ռուբեն Անտոնյան
կոմպոզիտոր
փոխնախագահ
Ծնվել է 1988թ. Երևանում:
Սովորել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բայնում՝ պրոֆեսոր Արամ Սաթյանի դասարանում,
և ավարտել 2014թ.- ին (բակալավրի աստիճան): Նույն տարեթվին տեղափոխվել Գերմանիա և սկսել հաճախել կոլոքվիում և սեմինար՝ Մանֆրեդ Շտանկեի, (Soundscape) Գեորգ Հայդուի և երաժշտական տեսություն և վերլուծություն՝ Սաշա Լինո Լոմքեի դասարաններ, Համբուրգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում:
2015թ. - ին մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող 3րդ արվեստի ամառային ակադեմիային ներկայացնելով երեք դաշնամուրային պիես ըստ Ռոբերտ Մոթերուելի համանուն նկարների: 2015թ. -ին նրա 'Motion' կլարնետի, ջութակի և թավջութակի ստեղծագործությունը ընդգրկվել է 'music in touch' ամենամյա էքսպերիմենտալ երաժշտության փառատոնի ծրագրում և կատարվել spaziomusica անսամբլի կողմից, Իտալիայի Կալյարի քաղաքում:
Ներկայում հանդիսանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրայի ուսանող:
Սերգեյ Ումրոյան
կոմպոզիտոր, երգիչ
մենեջեր
Ծնվել է 1991թ.-ին Գյումրիում։ 1999-ից 2005-ը հաճախել է Գյումրիի Թիվ 4 Երաժշտական դպրոցում։ 2006-ին ընդունվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ

ուսանել է կոմպոզիցիա Լևոն Շաուչյանի դասարանում` ավարտելով 2014-ին որպես մագիստրոս։ Մասնակցել է 2-րդ Արվեստի Ամառային Ակադեմիային Ծաղկաձորում։ 2016-ին իր "Հավատով խոստովանիմ" ստեղծագործությամբ արժանացել է Երիտասարդ Կոմպոզիցիաների ստեղծագործությունների մրցույթի 3-րդ մրցանակին։ Հայ Ազգային Երաժշտություն կազմակերպության հիմնադիր։ 2015-ին Հայաստանի Փոքրիկ երգիչներ երգչախմբի փոխտնօրեն։ 2015-ին դասավանդել է Արտ Մենեջմենտ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ներկայումս Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ:

Արամ Հովհաննիսյան
կոմպոզիտոր, ֆլեյտահար
Գեղարվեստական ղեկավար
Born in 1984 in Yerevan.
Studied composition with L. Chaushyan and flute with Y. Noninyan at Yerevan State Conservatory. In 2003 moved to Switzerland,
where he has studied composition with M. Jarrell and electro-acoustic music with R. Boesch at HEM de Genève (Master in Arts, 2008). Received international awards as Pre-Art competition’s First Prize (2005), Kiefer Hablitzer Prize (2011), Fluchtwege competition’s First Prize (2011) etc. Commissions from Collegium Novum Zurich, ensembles Paul Klee Bern, Aequatuor, XX Jahrhundert Wien, Pre-Art and others. Hovhannisyan’s music has been performed at international festivals as WNMD 2004, Lucerne Festival (2004/2007), , SonemusFest (2007/2011), Musikfestival Bern (2011/2013) Dilijan Chamber Music Series (2011/2015) etc. Board member at Cultural.am NGO. Co-founder and artistic director of Tsakhkadzor Art Summer Academy. Lecturer at AGBU’s « Musical Armenia » summer courses.